Սալվադոր Դալին իսկական հանճար էր` տաղանդավոր գեղանկարիչ, ով տարբերվում էր իր էքսցենտրիկ ու յուրահատուկ ձեռագրով: Քչերն այսօր գիտեն, որ Դալիի մտահղացումով նաև մի ամբողջ զարդերի հավաքածու է ստեղծել: Դալին մանրամասնորեն ստեղծում էր զարդերի գծագրերը, այնուհետև նրա անմիջական հսկողությամբ դրանք պատրաստվում էին արգենտինացի ոսկերիչ Կառլոս Ալեմանի և իր թիմի կողմից: Զարդերի արտադրության մեջ մեծ դեր ուներ նաև ամերիկացի միլիոնատեր Կումինս Քեթերվուդը, ով ֆինանսապես աջակցում  էրԴալիի նախագծի իրականացմանը: Ընդհանուր առմամբ, պատրաստվել է 39 զարդ, որոնք տարբեր տարիներին ձեռք են բերվել տարբեր կոլեկցիոներների կողմից ու 1999թ.-ին ի վերջո վաճառվել Սալվադոր Դալիի հիմնադրամին՝ 5.5 միլիոն եվրոյով: Զարդերի պատրաստման մեջ օգտագործվել են ոսկի, պլատին, ռուբիններ, ադամանդներ, սապֆիրներ, տոպազներ, զմրուխտներ, մարգարիտներ և այլն:

dalirubylips.jpgg art-salvador-dali-jewellery
Many of Dalis pieces have a sexual theme

dali_grapes.jpg

Jewelry by Salvador Dali
Jewelry by Salvador Dali Jewelry by Salvador Dali
Jewelry art by Salvador Dali Jewelry by Salvador Dali
Jewelry art by Salvador Dali Jewelry art by Salvador Dali
Jewelry art by Salvador Dali Jewelry art by Salvador Dali

Հավաքածուի ամենատպավորիչ գործը «Թագավորական սիրտն է»: Այն ստեղծված է մաքուր ոսկուց ու զարդարված է 46 ռուբինով, 42 ադամանդով ու երկու զմրուխտով: Աշխատանքի ամենատպավորիչ մասը, սակայն, այն է, որ սա իրական սրտի նման է բաբախում (տե՛ս տեսանյութը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել