Օբամայի եկամուտները նվազել են 180 հազար դոլարովLife.panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման 2013թ.-ին վաստակել են 482 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված նախագահի եկամուտների հայտարարագրից:

2012թ.-ին Օբամայի ընտանիքի եկամուտները կազմել են 662,8 հազար ԱՄՆ դոլար: Այդպիսով, ԱՄՆ նախագահի եկամուտները 2012թ.-ի համեմատ նվազել են 180 հազար ԱՄՆ դոլարով:
 
2013թ.-ին  Օբաման վճարել է 98,2 հազար ԱՄՆ դոլար հարկ:  Դրանից 23,3 հազարը՝ տեղական հարկեր են, որ վճարվել են Իլինոյս նահանգի բյուջե: Բարեգործության համար ամերիկյան առաջնորդի ընտանիքը ծախսել է 59,2 հազար դոլար, այսինքն՝ եկամուտների 12,3%-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել