Հանգստյան օրերին մեր համաքաղաքացիների մոտ անհանգստություն էր առաջացրել Աբովյան փողոցում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցը։ Նշեմ, որ որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել է հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում։