Life.panorama.am-ը գրում է.

«Հիմա աշխատում ենք մի ծրագրի վրա, որն ինձ համար երազանք է». Նորո

Երգիչ Նորոն՝ Նորայր Կիրակոսյանը, արդեն չորս տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ նա  երգում է ռեստորանում, մասնակցում է համերգների: Երգիչն այնտեղ ամուսնացել է և որդի ունի: Life.panorama.am-ի հետ զրույցում Նորոն պատմեց  ԱՄՆ-ում աշխատելու, ներկայիս ծրագրերի և հայրենիք գալու մասին:

Արդեն շուրջ չորս տարի  է՝ բնակվում եք ԱՄՆ-ումի՞նչ չկա Հայաստանումորը կաայնտեղի՞նչը Ձեզ դրդեց մեկնել արտերկիր:

-Այստեղ շատ բան կա, որ Հայաստանում չկա և՝ հակառակը, ուղղակի որոշեցի այստեղ ապրել մի որոշ ժամանակ:

-Գիտենքոր հայ համայնքում հասցրել եք ճանաչում ձեռք բերելայդտեղ  հաճախակի՞եք հանդես գալիս համերգներով:

-Հայ համայնքում, այո, ճանաչում են՝ որպես երգիչ, և հաճախ եմ համերգների մասնակցում, նաև աշխատում եմ ռեստորանում՝ բենդիս հետ միասին: Հանդիսատեսն ինձ ջերմ է ընդունում. դա ամենակարևորն է:

-Այդտեղի հայ աստղերի հետ կապը պահո՞ւմ եքու՞մ հետ եք մտերիմ:

-Մտերիմ եմ այստեղի երգիչների հետ՝ Արմեն Ալոյանի, Արմենչիկի, Հարութ Բալյանի և այլոց հետ. մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր ապրում են այստեղ: Որևէ առիթի դեպքում անպայման  հավաքվում ենք:

-Ամերիկյան կյանքում կա՞ մի խոչընդոտորը մինչև այժմ չեք հաղթահարել:

- Ամերիկայում խոչընդոտ չկա. այս երկրում ամեն ինչի հնարավոր է հասնել, միայն պետք է աշխատել և ցանկանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել