Գաբրիելե Գալիմբերտին պրոֆեսիոնալ լուսանկարիչ է: Թեպետ Գալիմբերտին հիմնականում զբաղված է կոմերցիոն լուսանկարչական նախագծերով, նա հետաքրքրություն է ցուցաբերում նաև լուսանկարչության ճանապարհորդական ու վավերագրական ուղղությունների նկատմամբ: Նա վերջերս վերադարձել է շուրջերկրյա ճանապարհորդությունից, որը տևել է 18 շաբաթ: Այդ ճանապարհորդության ընթացքում նա ավարտին հասցրեց իր լուսանկարչական նախագծերից շատերը: Նրա նախագծերից մեկը կոչվում է «Խաղալիքների պատմություններ»: Այդ նախագծի շրջանակներում Գալիմբերտին աշխարհի տարբեր երկրների երեխաներին լուսանկարեց իրենց ամենասիրած խաղալիքների հետ: Հարցազրույցներից մեկի ժամանակ այս լուսանկարիչն ասել. «Ամենահարուստ երեխաների մոտ ամենից ուժեղ էր արտահայտված սեփականատիրական զգացումը: Սկզբում նրանք ինձ թույլ չէին տալիս դիպչել իրենց խաղալիքներին: Ինձ ավելի շատ ժամանակ էր հարկավոր, նախքան նրանք թույլ կտային ինձ խաղալ նրանց հետ: Աղքատ երկրներում երեխաների հետ շփվելը շատ ավելի հեշտ էր: Անգամ եթե նրանք ընդամենը երկու կամ երեք խաղալիք ունեին, նրանք չէին դողում դրանց վրա: Աֆրիկայում երեխաները հիմնականում խաղում էին դրսում՝ իրենց ընկերների հետ»:
Գալիմբերտին նշում է նաև, որ այս նախագիծն իրեն շատ բան սովորեցրեց նաև երեխաների ծնողների մասին: Նա պարզեց, որ Միջին Արևելքի և Ասիայի ծնողները դրդում էին իրենց երեխաներին լուսանկարվել անգամ այն դեպքում, եթե նրանք սկզբնականում հուզվում էին ու չէին ցանկանում լուսանկարվել: Մինչդեռ Հարավային Ամերիկայում բնակվող ծնողները շատ հանգիստ էին իրենց զգում և Գալիմբերտիին ասում էին, որ կարող է անել այն, ինչ ցանկանում է, քանի դեռ իրենց երեխան չի առարկում: «Խաղալիքների պատմություններ»-ը նրա ամենահաջողված նախագծերից մեկն է: Այն հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե որքան են տարբերվում տարբեր երկրների երեխաների սոցիալական կարգավիճակները, և թե ինչպես են այդ տարբերություններն անդրադառնում նրանց բնավորության վրա:
1. Էնեա - Կոլորադո

2. Ջուլիա – Ալբանիա

3. Օրլի – Տեխաս

4. Ռեանյա – Մալազիա

5. Վոչարապոմ – Թայլանդ


7. Թահա – Լիբանան
8. Մոդի – Զամբիա

9. Պավել – Ուկրաինա



12. Բոթլհե – Բոթսվանա

13. Լի Յի Չեն – Չինաստան

14. Էլեն – Վրաստան


16. Ալինա – Ֆիլիպիններ

17. Նիկո – Ալյասկա

18. Ժակլին – Ֆիլիպիններ

19. Ռալֆ – Լատվիա

20. Կալեսի – Ֆիջի


22. Արաֆա և Այշա - Զանզիբար

23. Լուկաս - Ավստրալիա

24. Էռնեստո - Իտալիա

25. Չուն Զի Յի - Չինաստան

26. Չիվա - Մալավի

27. Ջերոնիմո - Կոլումբիա

28. Թանգավիզի - Քենիա

29. Նորդեն - Մարոկկո

30. Ստելլա - Իտալիա

31. Ֆարիդա - Եգիպտոս

32. Սոֆի - Բրիտանիա





