Մի նոր հեռուստաատեսային աղբի հանդիպեցի այսօր: Գուցե անունը ոմանց ծանոթ թվա, բայց ես այսօր տեսա աղբի նմանվող այդ հաղորդումը`«Արի ամուսնանանք» անվամբ: Այնպիսի հաղորդում էր, որի ավարտից հետո մի քանի րոպե, բառեր չէի գտնում մեկնաբանելու: Լավ էս հայերը ինչքան պարապ են մնացել….. Հետաքրքիր է այդ հաղորդումը ինչ որ խրատական նշանակություն ունի հեռուսադիտողի համար: Թող վիրավորական չթվա, բայց ինչ ինտելեկտի մարդ պետք է լինի հեռուստադիտողը, որ նստի և մինչև վերջ այդ դատարկաբանությունը նայի: Հաղորդավարները` որպես մարդ շատ լավ անձնավորություն են, բայց այդ հաղորդումը ուղղակի նողկանք առաջացրեց ինձ մոտ: Ավելի լավ է այդ հաղորդման տեղը այդ ժամին եթեր հեռարձակվի միայն «խշշշշշ……», քան այդ շինծու ու անտաղանդ դերասաններով լեցուն հաղորդումը: Պետք է ընդմիշտ փակել այդ հաղորդումն ու «գրողիծոցն» ուղղարկել այն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.petrosyan/posts/389754381088279
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել