«Հայաստանում շատ կան հայրենասիրական ուժեր և իրենց հայրենասեր անվանող մարդիկ, օրինակ, Արմեն Մազմանյանն ազգի գենոֆոնդի պահպանման համար պատրաստ է կրծել ցանկացածի կոկորդը: Օրինակ բազմասերների դեմ ցույց անող երիտասարդները, որ Մոնթեի նկարներով և հայրենասիրական երգերով պատրաստ էին ցանկացած ապազգային ուժի վռնդել Հայաստանից: Օրինակ հայոց արծիվները, գլխավոր արծիվ Ասրյան Խաչիկի գլխավորությամբ… Ինչու մոմավառության ժամանակ նրանք Հարսնաքարի դիմաց չէին: Արդյոք այսպես չի բարոյականությունը դառնում անբարոյականություն, արծիվը՝ ճնճղղուկ, Մազմանյանը՝ մազ»,-այսպիսի բոցաշունչ գրառում էր արել հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը Վահե Ավետյանի մահվանից հետո հանրության շրջանում բարձրացած բողոքի ալիքի կապակցությամբ, ինչը, սակայն, խիստ դուր չէր եկել Երևանի և թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանին, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պետրոսին պատասխանեց. «Ես այն ժամանակ շատ զբաղված եմ եղել, և հիմա եմ պատասխանում Պետրոս Ղազարյանին և խնդրում եմ առանց խմբագրելու գրեք: Ա՛յ գնդիկ բոքոնիկ, դու չե՞ս, որ մի քանի երես ունես, իսկ ուր էիր, որ քեզ սնող Բարգավաճը կառավարության մեջ էր, այն ժամանակ ինչի՞ չէիր խոսում: Ինչի՞ չէիր խոսում այն ժամանակ, երբ քո ղեկավարների թիկնապահներն էին այս ու այն կողմ կրակում»: