Օվկիանոսից այն կողմ նոր աստղային պատերազմ է հասունանում: Երբեմնի ընկերուհիներ Փերիս Հիլթոնն ու Քիմ Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ վիճել են միմյանց հետ, բայց դա շատ վաղուց էր: Սակայն երեկ Փերիսն իր միկրոբլոգում տեղադրել է guardianlv-ի հոդվածներից մեկի հղումը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ով է Քիմ Քարդաշյանը:

Փերիսը որեւէ մեկնաբանություն չի գրել, սակայն հոդվածում գրված է.

«Զարմանալի է, որ Քիմ Քարդաշյանը հայտնի է դարձել իր սեքս-հոլովակի շնորհիվ: Նա նկարահանել էր ռեփեր Ray-J-ի հետ անկողնային տեսարան եւ ներբեռնել համացանց: Նրանից առաջ այդ կերպ էր վարվել իր նախկին ընկերուհին՝ Փերիս Հիլթոնը. Քիմը միայն կրկնօրինակել է նրան: Նա ինքնուրույն չէր կարող մտածել այնպիսի մի բան, որով կկարողանար գովազդել ինքն իրեն: Եկել է ժամանակը հասկանալ, թե ով է Քիմ Քարդաշյանը:

Նա այնքան էր ուզում հայտնի դառնալ եւ ամեն ինչ արեց՝ Փերիսի հետ ընկերանալու եւ նրա միջոցով իր մասին հայտնելու համար»:

Այնուհետ հոդվածում Քիմը որակվում է որպես մեդիա-դատարկություն, որի մասին կարելի է կարդալ գրեթե բոլոր հրատարկություններում: Ի դեպ, որոշ ժամանակ անց Փերիսը հեռացրել է հղումն իր միկրոբլոգից, սակայն թվիթը պահպանվել է, ուստի նոր պատերազմը սարերի հետեւում չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել