Լուռ հետևում էի, թե որ քաղաքական ուժերն են բոյկոտում ֆեյքերի մասին օրենքի դեմ: Հավատացեք, եթե սոցիալական ցանցերում վերանան «քաղաքական ֆեյքերը», ապա շատ քաղաքական ուժեր բավականին մեծ խնդիրներ կունենան սեփական պրոպագանդայի մեջ, խնդիրներ՝ սեփական քաղաքական դիրքորոշումն ու տեսակետը արտահայտելու և առաջ տանելու համար: Ինչպես նաև այսօր տեղեկատվական պայքարը սոց. ցանցերում օր-օրի կարևորվում է:
Տեսեք, երբ թիմի բացակայություն կա, ապա տվյալ կառույցը ստիպված պետք է վարձատրի ինչ-որ մեկին, ով կիրականացնի վերը թվարկված գործունեությունները: Բնականաբար, լավ ենք հասկանում, որ երբ չկա թիմ, պետք են այդ գործունեությունը իրականացնող շատ մարդիկ, այսինքն՝ շատ գումար: Դրա համար կօգտագործեն ֆեյքեր, այսինքն՝ 4 հոգի և անսահաման ֆեյք (իբր թիմակից):
Ահա՝ ինչպիսի վտանգ է սպառնում բոլոր նմանատիպ կառույցներին...