Panorama.am-ը գրում է.
Քեսաբի շրջանի Կալադուրան գյուղից Ստեփան Սուլյանը տեղահանում և գաղթ բառերը լսել էր միայն հոր պատմություններում.անասուններին դիմացն արած մարդիկ՝ կապոցներն ուսերին, ոտքով քայլում են երկար, շատ երկար… տեսարաններն ամեն անգամ աչքի առաջով լողում էին:
«1915 թվականին հայրս տեղահանվել է, գնացել են Հորդանան, ապա Եգիպտոս: Այդ ժամանակ յոթ տարեկան է եղել: Պատմում էր: Ասում էր՝ եկան, հրաման տվին, որ ելնենք տներից: Հանել են, իրենց առաջին անհրաժեշտ իրերը, հագուստը վերցրել են, անասուններին դիմացը գցած, քայլելով գնացել են: Ամիսներով քայլել են: Կամաց-կամաց ճանապարհը ամենքին մի տեղ է հասցրել: Շատ են չարչարվել»,- հիշում է քեսաբահայը:
.jpg)
Հոր պատմությունները մի օր պիտի կրկներ ինքը: Բայց իր պատմությունները նոր էին, իրենն էին: Երևանում, զավակների մոտ ապաստանած Ստեփան Սուլյանը դեռ թարմ տեսարաններն է ներկայացնում.«Հայրս ոտքով է ացնել այդքան ճանապարհը, մենք մեքենաներով փախանք: Ժողովուրդը լսեց, որ ձայներ կան, ռմբակոծությունը մեզ վրա էր, հարձակվեցին, ժողովուրդը վախեցավ ու փախավ: Ժողովրդի ձեռքին զենք չկար, որ դիմադրեր: Մեր տղաներն էլ մասնակցում էին ինքնապաշտպանությանը, բայց դիմադրություն չեղավ: Հրաման եկավ, որ փախնենք, հեռացանք»:
Քեսաբ շատերը Հալեպից էին փախել եկել: 400 ընտանիք եկվոր կար, որպես ապահով շրջան ընտրել էին Քեսաբը… նորից ստիպված եղան փախչել:
«Մենք գնացինք Լաթաքիա, այնտեղ եկեղեցում էինք ապաստանել: Եկեղեցին երկու ընդարձակ սրահ ունի, 500 հոգուց ավելի կարող է տեղավորել: Մեզ ներքնակ, վերմակ, բարձ տվեցին: Սնունդով ապահովել էին: Այդտեղ տեղավորվեց ժողովուրդը, է՞լ ուրիշ ուր պիտի գնային»,- ասում է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



