Aroxj.am-ը գրում է.
Պտուղը ամբողջ 9 ամիսների ընթացքում պորտալարով ներարգանդային կյանքում կապված է մոր հետ: Պորտը կտրվում է նորածնի ծնվելուց անմիջապես հետո: Պորտի խնամքը պետք է ճիշտ կազմակերպել, քանի որ այն կարող է բակտերիային վարակի աղբյուր դառնալ:
Մանկաբույժ Նոնա Եղոյանը պորտի խնամքի մասին տալիս է հետևյալ խորհուրդները
1.Պորտը պետք է պահել մաքուր ու չոր և թողնել, որ օդի հետ շփվի
2.Բորբոքման դեպքում պետք է մշակել 70 տոկոցանոց սպիրտով` ստերիլ բամբակով
3.Պորտի սխալ մշակումը լի է բազմաթիվ վտանգներով` տեղային բորբոքումից սկսաց մինչև սեպսիսի զարգացումը
4.Պետք է օգտագործել մանկական անձեռոցիկներ, կաթոցներ, տակդիրը պետք է հագցնել այնպես, որ պորտից ցած լինի
5.Պորտը մշակելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերը օճառով լվանալ, եղունգները կարճ կտրել, սպիրտով մշակել ձեռքերի մատներն ու ափերը



