Life.panorama.am-ը գրում է.
1. Առաջ ես ասում էի. «Ամեն ինչ կփոխվի»: Հետագայում հասկացա, որ ամեն ինչ փոխելու համար միայն մեկ բան է անհրաժեշտ, որ ես ինքս փոխվեմ: (Ջիմ Ռոն)
2. Մեր մեծագույն թերությունն այն է, որ շատ շուտ ենք հանձնվում: Հաջողության հասնելու ամենաճիշտ ճանապարհը ևս մեկ անգամ փորձելն է: (Թոմաս Էդիսոն)
3. Անհաջողությունն ուղղակի նորից սկսելու հնարավորություն է, սակայն՝ ավելի իմաստուն: (Հենրի Ֆորդ)
4. Եթե խնդիրը կարելի է լուծել, չարժե դրա համար անհանգստանալ: Եթե խնդիրն անլուծելի է, անհանգստանալն անիմաստ է: (Դալայ Լամա)
5. Նույնիսկ, եթե դուք շատ տաղանդավոր եք և մեծ ջանքեր եք գործադրում, որոշ արդյունքների համար ժամանակ է անհրաժեշտ: Չեք կարող երեխա ունենալ մեկ ամսից, նույնիսկ, եթե միանգամից 9 կնոջ հղիացնեք: (Ուորեն Բաֆեթ)
6. Ես չեմ պարտվել: Ես ուղղակի գտել եմ 10,000 ճանապարհ, որոնք չեն աշխատում:(Թոմաս Էդիսոն)
7. Կյանքում մեկ անգամ հաջողությունը բոլորի դուռն էլ թակում է, բայց շատերն այդ պահին գտնվում են մոտակա գարեջրատանը և ոչ մի թակոց էլ չեն լսում: (Մարկ Տվեն)
8. Ես անձամբ սիրում եմ սերուցքով ելակ: Բայց ձուկը, չգիտես՝ ինչու, նախընտրում է որդեր: Այդ իսկ պատճառով, երբ ձկնորսության եմ գնում, մտածում եմ ոչ թե այն, թե ես ինչ եմ սիրում, այլ այն, թե ինչ է սիրում ձուկը: (Դեյլ Կառնեգի)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ