Ես չեմ լսել Հայաստանում մի դեպք, որ գնան երեխա որդեգրեն՝ իմանալով, որ փոքրիկը առողջական խնդիրներ ունի, ու փրկել է պետք երեխային:
Մենք՝ հայերս, երեխային հիմնականում դիտում ենք որպես ազգը շարունակող ու մի բաժակ ջուր տվող, երբ ծեր լինենք:
Ու շատերը զարմանում էին, երբ լսում էին, որ արտասահմանում էսինչը որդեգրել է հաշմանդամ երեխայի:
Այ էս պահը մեր միջից երբ դուրս գա, ուրեմն ահագին բան ենք ջոկում արդեն....
Արդեն դպրոցում ոչ թե կխուսափեն, որ երեխան հաշմանդամի կողքը նստի, այլ կձգտեն, որ նստի ու օգնի շատ բաներում:
Ու մեր մեջ հիվանդությունն ու հաշմանդամի տառապանքը կքչանա:
Արհեստականորեն ստեղվծված տառապանքը` արհամարհանքի ու երկրորդ կարգի մարդ զգալու հաշվին առաջացած տառապանքը:
Երկար ստացվեց ասելիքս` էս թեմայով շատ լիքն էի:
Էս էլ հին գրառումներիցս: