Մեր դպրոցական դասագրքերում , ոչ մի բառով չեն հիշատակվում Հայ Դատը մեռացության ճահճից հանած ու Հայրենիքի կայացման գործին իրենց մատաղ կյանքերը զոհաբերած մարդկանց մասին:Խոսքս ԱՍԱԼԱ(ՀԱՀԳԲ)-ի մասինի է:Թե ինչու՞, միշտ փորձել եմ պարզել,բայց որևէ մեկը չի կարողացել բավարարել հետաքրքրությունս:Շատերը պատճառաբանում են, թե ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կառույց է եղել,և պետք չէ դասագրքերում դրա մասին խոսել,իսկ ես միշտ այդ ասողներին հակադրվել եմ ասելով ` բա՞ Նեմեսիսը ինչ կառույց էր:
Մեծ հաշվով նրանք ծառայել են նույն նպատակին,իրենց վտանգել հանուն ազգային այս կամ այն հարցը լսելի դարձնելուն:Նեմեսիսի մասին կա գրքերում,չնայած որ եղածնել հանված է քննական նյութից :Գուցե մի օր, երբ ԱՍԱԼԱ-յի ՀԱՅ մարտիկնները այլևս չեն լինի, այդժամ ցեղակրոնություն դավանող մեր կառավարությունը հիշի նրանց:
Մեր թշնամին բացահայտորեն քարոզում է ֆաշիզմ,ստեղծում իր համար հերոսներ ու ամեն կերպ փառաբանում նրանց,և դրանով դաստիարակում սերունդ :Իսկ մենք, որ ունենք իրական աղբյուր, որից բխում է միմիայն հայրենասիրություն, փակում ենք նրա ակունքները:
Շատերը ասում են`ըստ միջազգային մի շարք նորմերի այն կարելի է դասել ահաբեկչական կառույցների մեջ(չնայած նման որակավորում տալը վիրավորական է այս պարագայում):Պետք չի դասագրքերում գովաբանել նրանց արարքը(չնայած որ միայն դրան են արժանի),ուղղակի պետք է տեղեկության պես ներկայացնել նրանց մասին,թողնելով մնացածը աշակերտին: Ի դեպ նույն տեղեկության ձևով է մատուցված Նեմեսիսի մարտիկների գործողությունները:ԱՍԱԼԱ-յի մասին նյութերը դասագրքերում ընդգրկելը, շատերին կօգնի իրենց արմատներին վերադառնալ:
Խնդրում ու պահանջում եմ պարոն Աշոտյանին, որպեսզի դասագրքերի հաջորդ տպագրությանը չմոռանան ՀԱՅԵՐԻ անձնազոհ քայլերը:Այդ թվում նաև քննական նյութի մեջ ընդգրկեն դրանք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/edgarvardanyan1995/posts/334953769921739
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել