Պատկերացրեք, որ մեր բանակը ամսեկան 15.000.000 ԱՄՆ դոլար մուտք ունենա իր բյուջե, հա՛մ կունենանք ժամանակակից կամ անընդհատ թարմացվող զինտեխնիկա և զինատեսակներ, հա՛մ բարձր վարձատրվող զինվորականներ: Սկզբում թվում է՝ միտք ֆանտաստիկայի ժանրից, բայց դա ռեալ է: Աշխարհում կա 15-ից 20 միլիոն հայ, եթե ամեն մեկը ամսեկան առնվազն 1 դոլար փոխանցի պաշտպանության համար, դա իրական կլինի: Կարծեմ, պետության և ազգի անվտանգության համար ամսեկան 1 դոլար տալը ոչ ոքի չի սնանկացնի, բայց մեր ազգային բանակի հզորությունը կբազմապատկի: Սփյուռքում էլ պետք է հասկանան, որ իրենց հենարանը պետք է լինի հզոր Հայաստանը, էլ չասեմ հայաստանաբնակ հայերի մասով: Իսկ որպեսզի այդ գումարը չփոշիանա կամ չթալանվի, պետք է ստեղծվեն հասարակական վերահսկողության մարմիններ, բայց միևնույն ժամանակ հակառակորդին անհայտ մնալով, թե ինչի վրա կծախսվեն այդ գումարները: Մտածեք այս մասին...



