Միևնույն է, չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ատում են հակառակ կրոնի ներկայացուցիչներին.... Կրոնական ատելությունը վառ արտահայտված էր Հունաստանում (զարմանալի է, բայց փաստ է): Այնտեղ ապրածս տարիներին ինքս ականատես եմ եղել, թե ինչպես են կրոնական հողի վրա սպանում մեկը մյուսին: Գիտե՞ք, ըստ իս, մարդու մասին կարծիք կազմել ըստ իր կրոնական պատկանելության, դա նույնն է, որ մարդու մասին կարծիք կազմես ըստ իր կուսակցական պատկանելության: Շատ-շատ բարոյական (թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես) մարդիկ կան թե՛ մահմեդականների, թե՛ մնացած այլ կրոնների ներկայացուցիչների մեջ: Բայց վերջերս կարդացի մի գրառում, որտեղ խոսում էր հեղինակը, որ առաջին հայացքից մահմեդականները և բուդիստները կարող են ավելի աստվածավախ թվալ, քան մնացածը, բայց ասեմ, որ չկան աստվածավախոսության սահմաններ գծված այդ իսկ պատճառով չանդրադառնանք այդ թեմային...
Տգիտություն եմ համարում՝ մահմեդականներին (բոլորին) ասոցացնել տերորիստական խմբավորումների ներկայացուցիչների հետ: Բոլորդ էլ լավ գիտակցում եք, որ տերորիստները ուղղակի կրոնական զոմբիներ են: Դա էլ աղանդավորական շարժման մի տեսակ եմ համարում, որը ավելի խոշոր բիզնես է, քան մնացածը: Ես չեմ պրոպագանդում մահմեդականությունը, խնդրում եմ ճիշտ հասկացեք:
Ասածս ինչ ա, ժողովուրդ, մարդու մասին կարծիք կազմեք նրան ճանաչելով: Այս թեման շարունակական բնույթ ունի ....