Ինձ զարմացնում է մի բան, թե որքա՜ն իշխանամետ կամ կուսակցականամետ կարող են լինել Հայաստանի քաղաքացիները, որոնք ոչ մի դեպքում սեփական խելքները չեն օգտագործում ու երբեք դուրս չեն գալիս իրենց ընկերային, կուսակցական, ընտանեկան, իշխանական կապերից…որքան էլ որ մենք սիրում ենք մեր ընտանիքի անդամներին, մեր ՊԵՏՈՒԹՅԱՆԸ կամ իշխանությանը, կամ ընկերներին ու կուսակցությունների գաղափարներին, ԴԱ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ աչքներս փակ պիտի վստահենք նրանց…նույնիսկ եթե նրանք մեր ծնողները լինեն… ՄԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ նույնիսկ հարազատին, ծնողին ու ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ճիշտ ճանապարհի վրա պահելն է, որ չսայթաքեն, որ սխալ չանեն, որ մնացածիս կյանքը վարի չտան…Ես այնքա՜ն ամերիկացի զինվորներ գիտեմ, որ գնացել են Իրաք, Լիբիա եւ Աֆղանստան, կռվել են ԱՄՆ-ի համար ու վերադարձել ու տեսել, որ կռիվն անիմաստ էր ու ճիշտ չէր…սրանք նվիրված Ամերիկացի զինվորներ են…սակայն ունեն ԱՆԿԱԽ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՃԻՇՏ ՋԻՂ…դա էլ իմ ջիղս է…ԱԶՆԻՎ, ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՒ ԱՆԿԱԽ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել