Իտալական «Ախթամար»-ը ելույթ կունենա հայկական բեմումArmnewsTV.am-ը գրում է.

4B acoustic dou իտալական ռոք բենդի տղաներն են: Հայաստանում առաջին անգամ են համերգ տալու: Իրենց բենդի երրորդ անդամն է հրավիրել: Արթուր Սահակյանը վերադարձավ հայրենիք, նկարահանվեց ՙԽաղ իմ կանոններով՚ կատակերգությունում ու որոշեց այլևս չհեռանալ:

Հայ-իտալական միջմշակութային կապերի մասին, ամենայն հավանականությամբ, Արթուրը դեռ պատանեկության տարիներին էր մտածել, երբ զանգահարեց իր մանկության ընկերներին ու առաջարկեց միասին ռոք բենդ հիմնել:

Մի որոշ ժամանակ տարբեր ակումբներում ելույթներից հետո տղաները հասկացան, որ մեծացել են, ժամանակն է ինչ-որ բան փոխելու: Ու այդ ինչ-որ բանը պարզվեց խմբի անվանումն է, չափազանց պրիմիտիվ էր լուրջ ռոքերների համար:

Նախկին ախթամարցիները այդ օրերից հայ հանդիսատեսի ու անձամբ Արթուրի համար անակնկալներ են բերել: Համերգի ժամանակ կատարելու են իրենց հայտնի հիթերից, ինչպես նաև նոր ստեղծագործություններ:

Երևանում տղաները ոչ միայն ելույթ կունենան, այլև կծանոթանան տեղի երաժշտական մշակույթին: Արդեն հասցրել են լինել Արտո Թունջբոյաջյանի համերգին: Տպավորված են և ոգևորված` անձամբ Արտոն է իրենց վիսկի և դուդուկ է նվիրել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել