71-րդ դպրոցի 6-ի Բ-ն առանց աշակերտներիArmnewsTV.am-ը գրում է.

71-րդ դպրոցում դասաժամերը խաղաղ են անցնում: Արտաքուստ ու ներքուստ այստեղ ոչինչ չի փոխվել: Միայն թե նախկին 6-ի Բ դասարանի դուռը միշտ բաց է, լսարանը` դատարկ: Տնօրինությունը ստիպված էր լուծարել 6-ի Բ-ն: Դասարանի աշակերտների ծնողները դիմումներ էին ներկայացրել` դպրոցից դուրս գալու և այլ դպրոցներ տեղափոխվելու մասին:

Դասարանում մնացել էր միայն մեկը` Հարություն Ղազարյանը: Հենց նա, որի վարքի դեմ անցած կիսամյակ դասարանի մյուս աշակերտները բողոք էին ներկայացրել, ու հրաժարվել նրա հետ դասի նստել:

Դասընկերներին ծեծելու մեղադրանքին Հարությունն այսպես էր արձագանքել: Դպրոցում այժմ միայն 6-ի Ա դասարանն է մնացել, որում աշակերտների թիվը թույլատրելի առավելագույնն է: Դա էր պատճառը որ այդ դասարան աշակերտները տեղափոխվել չէին կարող:

Գայանե Դեմիրճյանը նշում է, որ դպրոցում միշտ էլ կոնֆլիկտներ լինում են: Երեխաների հետ աշխատանք են տանում մանկավարժներն ու հոգեբանները: Այս մեկը չի հաջողվել հաղթահարել անգամ քաղաքապետարանի հանրակրթության վարչության ու ոստիկանության աշխատակիցների ներգրավմամբ: Չափազանց մեծ էր ծնողների միջամտությունը:

Վերջին դժգոհություններն արդեն նամակների բնույթ են կրում` ուղղված տարբեր ատյաններին: Հարություն Ղազարյանի եղբայրը Արմնյուզի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իր եղբայրը հիվանդ է, այդ պատճառով էլ դպրոց չի հաճախում:

Կտեղափոխվի՞ Հարությունն այլ դպրոց թե՞ ոչ: Հարցին եղբայրը պատասխանեց որ կվարվեն այնպես, ինչպես կթելադրի օրենքը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել