Ինչպես մի քանի կայք Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակեցինMedia.am-ը գրում է.

« Երբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետի անունը կհայտարարեն երկուշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին լուրերն արագորեն հեռացվեցին կայքերից »

Ապրիլի 10-ի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտին տասնյակ լրագրողներ էին սպասում: Հայտարարված չէր, բայց համընդհանուր վստահություն կար, որ նիստից հետո հայտնի կդառնա ՀՀ 13-րդ վարչապետի անունը: 

Նոր վարչապետի մասին լուրն առաջինը հաղորդելու ցանկություն ունեցող մի քանի կայք շտապեցին նորություններ թողարկել, որոնցում հայտնում էին, թե Հայաստանի նոր վարչապետը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: 

Երբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետի անունը կհայտարարեն երկուշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին լուրերն արագորեն հեռացվեցին կայքերից: 

Սակայն Google-ը կայքերում հրապարակված գրառումներն այդքան արագ չի մոռանում: Google cache-ի օգնությամբ կարելի է վերականգնել Հովիկ Աբրահամյանի վարչապետության մասին հրապարակումները: 

Ահա 168.am-ի լուրի պահպանված կամ cached տարբերակը՝ «Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ 13-րդ վարչապետ»: Հրապարակումը կարճ ժամանակում Facebook-ում 75 like էր ստացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել