Ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր քաղաքական ուժերը մշտապես բարձրացրել են սահմանադրական փոփոխությունների, կառավարման այս կամ այն համակարգի անցնելու անհրաժեշտությունը։ Այսօր այդ հարցն օրակարգում է, փոփոխությունների հայեցակարգը՝ սեղանի վրա։

Եթե սահմանադրական փոփոխությունների թեման կուսակցությունների համար միայն քաղաքական կոնյուկտուրային հարց չէ, ապա պետք է մասնակցեն քննարկումներին, ներկայացնեն սեփական առաջարկները։

Խնդիրը վերկուսակցական է և բխում է երկրի շահերից։ Այս հայեցակարգի շուրջ վերաբերմունքը կլինի լակմուսի թուղթ՝ հասկանալու համար, թե ով է իրականում մտահոգ երկրի, ժողովրդի շահերով։

Սահմանադրությունը սերունդների համար է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել