Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե բանտում նստած կալանավորը ինչպե՞ս կարող է ազատության մասին մտածելու փոխարեն հետաքրքրվի, թե ովքեր են նշանակվում բանտապաններ, կլյուչնիկներ-պահակներ, թե ինչպիսի փոփոխություններ են լինում բանտի վարչակազմում, ում, որ պաշտոնից ուր են տեղափոխում:
Ես կյանքիս կեսից ավելին ազգային-հասարակական, քաղաքական գործունության մեջ եմ եղել, բավականին լավ ծանոթ եմ նաև ազատության համար պայքարած մյուս ժողովուրդների պատմությանը, սակայն նման աբսուրդի դեռ չեմ հանդիպել: Սկսում եմ աստիճանաբար հավատալ, որ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է իրոք, որ ստրկացված մի ամբողջ ժողովուրդ իր ազատության համար պայքարելու փոխարեն, կարող է զօրուգիշեր «լուրջ քննարկել» բանտապանների նշանակման, նրանց անձերի, պաշտոնների փոփոխության հարցերը: Սկսում եմ նաև կասկածել, որ սա արդեն գենի աղավաղման, մուտացիայի լուրջ նշան է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել