Հայկական հեռուստաեթերն էլ առաջվանը չէ: Կարծես, թե մենք մոռացել ենք մեր փոքրիկ հեռուստադիտողներին: Այսօր եթերը ողողված է ամենատարբեր ժամանցային հեռուստահաղորդումներով, իսկ մանկական հեռուստածրագրերը, չգիտես ինչու, սակավ են:

Փոքրիկ հեռուստադիտողներին անակնկալ է սպասվում: Մեր մանկության Հաբեթը՝ «Հաբեթ» շոուն, վերադառնում է: Իսկ, թե երբ կտեսնենք նրան էկրաններին պարզել է ArmՏtar.am-ը՝ զրուցելով  հենց   Հաբեթի հետ:

Վերջին անգամ քանի տարի առաջ եք եթերում եղել:

Վերջին անգամ Հաբեթ շոուն էկրաններին եղել է 2007թ.-ին, երբ ես 7 տարի փոքր էի:

Ինչո՞ւ դադարեցվեց  հաղորդումը:

Փորձում էի հասկանալ՝ ե՞ս էի հոգնել, թե՞ ինձնից էին հոգնել, սակայն բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքները վերլուծելով՝ գտա հարցիս պատասխանը, և վերադառնում եմ:

Այժմ ի՞նչ ֆորմատի մեջ է լինելու ծրագիրը :

Լինելու է մանկական կատարումների և տեսահոլովակների հիթ շքերթ, ինչպես նաև մինչև 5 տարեկան երեխաների բազմաժանր ելույթներ... մի խոսքով այնպիսին, ինչպիսին կար ժամանակին: Ամբողջությամբ չբացեմ փակագծերը. շուտով կտեսնեք ինքներդ:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել