Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Ռ. Սելի «Անչափահասների պաշտպանությունը աղանդների ազդեցությունից» զեկույցը: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ԵԽԽՎ անդրադառնում է աղանդներին և դրանց վտանգավոր ազդեցությանը, հատկապես երեխաների վրա: Իմ դիրքորոշումը ներկայացրել եմ նաև հանձնաժողովում: Մենք պետք է հստակ սահմանենք «աղանդ /սեկտա» հասկացությունը, որպեսզի որևէ հատում չունենանք խղճի ազատության իրավունքի հետ: Սակայն փաստենք, որ առաջին անգամ է, որ նման կոշտ ձևակերպումներով զեկույց է ներկայացվում, որը արդեն նշան է, որ Եվրոպան սկսում է անհանգստանալ աղանդների տարածման և սխալ ազդեցության մասին: 
Տեսնենք, թե քննարկման արդյունքում վերջնական ինչպիսի տեսք կունենա զեկույցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել