
Շնաձուկն ամենաարյունախում ծովային գիշատիչն է: Սակայն նույնիսկ նրան է հնարավոր վախեցնել: Շնաձկան թշնամին դելֆինն է: Իսկ թե ինչու, կարդացեք ստորև:
Դելֆինները ապրում են խմբերով, և բազմաթիվ վկայություններով և հետազոտության արդյունքներով ապացուցվել է, որ նրանք ունեն սեփական խելքը: Եթե դելֆինները մարդկանց չեն վնասում, ապա դա չի նշանակում, որ նրանք բացարձակ անվտանգ են: Դելֆինները մեծ արագությամբ իրենց քթով հարվածում են շնաձկան որովայնին և խռիկներին, որոնք գիշատչի ամենախոցելի հատվածներն են: Իսկ այդ հուժկու հարվածը կարող է նաև մահացու լինել: Ագրեսիվ շնաձուկ տեսնելիս դելֆինները հարձակվում են, ուժեղ հարվածներ հասցնում, մինչև որ այն չմահանա: Եթե շնաձուկը կարողանա ժամանակին փախչել, ապա կկարողանա փրկվել: Շնաձուկը երբեք չի հարձակվի մարդկանց վրա, եթե մոտակայքում դելֆիններ լինեն: Ասում են, որ դեպքեր են եղել, երբ դելֆինները քթով մահացու հարվածներ են հասցրել ծովախոզերին: Եվ խնդիրը սովը չէ, դելֆիններն իրենց բնույթով արյունարբու են:

Հատուկ ուշադրության է արժանի դելֆինների վերաբերմունքը մարդկանց հանդեպ: Նրանք հաճախակի փրկում են մարդկանց շնաձկներից և նաև այն դեպքերում երբ մարդիկ խեղդվում են: Փաստաթղթերով գրանցված մի դեպք էր տեղի ունեցել Նոր Զելանդիայի շրջանում: Դելֆինները շրջապատել էին չորս լողորդների և չէին թողնում դուրս գալ իրենց շրջանից, չնայած որ վախեցած մարդիկ փորձում էին դուրս պրծնել: Երբ նրանցից մեկը կարողացավ դուրս լողալ, ապա հեռվում տեսավ հսկա 3 մետրանոց շնաձկան: Գրեթե մեկ ժամ դելֆինները չէին թողնում շնաձկանը մոտենալ մարդկանց, մինչև նրանք ապահով վայրում հայտնվեցին: Այդպիսի պատմություններ բավականին շատ կան, դելֆինները շատ հաճախ են մարդկանց օգնության գալիս:



