Այսօր նոր կառավարության ձևավորման հարցը հրապարակային և կուլիսային քննարկումների առիթ է տվել: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության օրակարգային քննարկումների թեմա դարձավ Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը: Առաջիկայում հանրապետության նախագահը պետք է որոշում կայացնի՝ անկախ նրանից՝ ում որտեղ կնշանակի, ներկայացնում ենք մեր այլընտրանքային կառավարության կազմը: Նշեմ, որ ցուցակը կազմվել է լրագրողների, հանրային կապերի մասնագետների և երիտասարդության ոլորտում երկար ճանապարհ անցած մարդկանց կարծիքը հաշվի առնելով: Խնդրում եմ չանձնավորել: Եթե կառավարության ղեկավար նշանակվելու է Հովիկ Աբրահամյանը, ապա`
1. Տարածքային կառավարման նախարար – Էդգար Ղազարյան
2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար – Արտակ Գրիգորյան
3. Առողջապահության նախարար – Արմեն Աշոտյան
4. Արդարադատության նախարար - Էդմոն Մարուքյան
5. Արտակարգ իրավիճակների նախարար – Դավիթ Կարապետյան
6. Արտաքին գործերի նախարար – Վիգեն Սարգսյան
7. Բնապահպանության նախարար – Խաչիկ Հակոբյան
8. Գյուղատնտեսության նախարար – Մանվել Բադալյան
9. Էկոնոմիկայի նախարար – Արծվիկ Մինասյան
10. Էներգետիկայի և բնական պաշարների նախարար – Թևան Պողոսյան
11. ԿԳ նախարար – Ռուբեն Մարկոսյան
12. Մշակույթի նախարար – Արթուր Պողոսյան
13. Պաշտպանության նախարար – Սեյրան Օհանյան, փոխվարչապետ
14. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար – Հակոբ Աբրահամյան
15. Սփյուռքի նախարար – Ատոմ Մխիթարյան
16. Տրանսպորտի և կապի նախարար – Սամվել Ֆարմանյան
17. Քաղաքաշինության նախարար – Արսեն Քարամյան
18. Ֆինանսների նախարար – Գագիկ Մինասյան
19. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար – Նաիրա Կարապետյան
Հ. Գ. Երեք նախարարական անունների հետ համաձայն չեմ, բայց հասարակական կարծիքը չեմ ոտնահարում, երկրորդ` կառավարության կազմում անպայման կին նախարարների առկայությունը կարևորում եմ, ո՞ր ոլորտում և ու՞մ թողնում եմ Ձեր հայեցողությանը: Ցուցակում մարդիկ ընտրվել են հաշվի առնելով նրանց փորձը, գիտելիքը և հասարակության մոտ ասոցացվող գործունեությունը ;): Մեկ բան պարզ է` երիտասարդություն` քայլ առաջ:)