Ուշադրություն «Անվտանգության երազ» հայերենով Սեքյուրիթի Դրիիմ կազմակերպությունը հայտարարում է նոր ազգանվեր ներդրման մասին: Արդեն ներկրվել էն հատուկ տեսակի արագաչափեր, որ կտեղադրվեն Երևանի բանուկ մայթերի վրա, թույլատրված քայլելու արագությունը խախտող հետիոտների հայտնաբերելու և վարչական տուժի ենթարկելու համար: Կրկին ուզում ենք հիշեցնել, որ սա արվում է ի օգուտ մեր ժողովրդի, որպեսզի խուսափենք մայթերին ավելորդ բախումներից գլխուղեղային վնասվածքներից և դրանից բխող մնացած տհաճ հետևանքներից... Խնդրում ենք լինել հանդուրժող և խուսափել ՀՀ մայթերին թույլատրված քայլելու արագությունը գերազանցելուց: Եվս մեկ ուրախալի լուր, մեր քաղաքացիներին ամառվա տապին ծառի հովի տակ պատսպարվելու հավասար իրավունք ընձեռնելու մասին: Այսուհեն Երևանի կենտրոնի բոլոր ծառերի շուրջը կանաչ կետագծու կկատարվի ծառի հովի տարածման մակերեսի չափսերով: Վճարելով ամսեկան ընդամենը 2700 դրամ՝ դուք կարող եք ամառվա շոգին կանգնել-հանգստանալ ծառի հովին՝ որքան որ ցանկանում եք: Երեկոյան արևը մայր մտնելուց հետո ծառերի տակ կանգնելը անվճար է: Սահմանված գումարը չվճարելու և ծառի հովից օգտվելու համար սահմանվում է տուգանք՝ մինիմալ աշխատավարձի հնգակի չափով: Օրվա ընթացքում ծառի տակ կանգնել անվճար թույլատրվում է 45 վայրկյան: 46-րդ վայրկյանից սկսած կկիրառվի ՀՀ օրենսգրքի 2968 հոդվածի 874 մասի Ա կետի սահմանած անօրինաբար ՀՀ ծառերի հովից օգտվելու համար նախատեսված վարճական տուժը: Այս երկու ուրախ լուրով էլ ավարտում ենք մեր այսօրվա լուրերի թողարկումը, մաղթում ենք ձեզ բարի օր թող վաղվա օրը նույնպես լի լինի նման բարի լուրերով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10152034849838837&set=a.10151290090358837.456744.671288836&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել