Կիսվեմ տպավորություններով... մասնակցեցի այսօր «Դեմ եմ» ակցիային Հանրապետության հրապարակում, մայթին կանգնած էի որպես +1 մարդ, որը դեմ է պարտադիրին, շատ ապրեն, միասնական երիտասարդությունը մեծ հույս է ներշնչում, որ վսյոտակի մենք ունենք ապագա, որ ամեն օրենք հնարավոր է քննարկել և բոյկոտել, կրթված և բանիմաց երիտասարդներ էին բոլորը, ում տեսա, որոնք հստակ գիտեն` ինչ են պահանջում և ումից և ամենակարևորը ամեն ինչ փորձում են անել օրենքի սահմաններում: Նույնիսկ ոստիկանության աշխատակիցները ըմբռնումով մոտեցան, իրանք շատ էին, լիքը մեքենաներ, նույնիսկ Երևանի ոստիկանապետը եկավ բանակցելու..երբ նայում էիր ոստիկաններին զգացվում էր, որ իրանք էլ հասկանում են խնդրի լրջությունը և ինչպես ուրիշ տարբեր բողոքի ակցիաների ժամանակ փողոցներ փակող մարդկանց չհրմշտեցին և լուռ կանգնած էին: Այս ամբողջ պատմության մեջ մի բան պարզ դարցավ, որ երբ համապատասխան չինովնիկը չի իջնում ժողովրդի հետ բանակցելու և իրանց ձայնը լսելու, ոստիկանը սկսում է անել իրա աշխատանքը, քանի որ դա ծառայություն է, իսկ ժողովուրդը անտեսված լինելու պատճառով դառնում է էլ ավելի վճռական իր պահանջներում: Լավ կլիներ, եթե չինովնիկները օրենքը պատուհանի հետևում ընդունելուց հետո նաև կարողանան պատուհանից դուրս մարդկանց աչքերի մեջ նայեն:
Հ.Գ. Սա այդքան պայքար չէ, ինչքան Ժողովրդի հոգու ճիչ ....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/IndividuumCastingProduction/posts/702278956485697?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել