Երիտասարդ շատ ծնողներ չեն էլ պատկերացնում, որ իրենց նորածին բալիկները բնությունից օժտված են լողալու (անգամ սուզված լողալու) ունակությամբ: Մինչև 6 ամսական երեխաներին եթե ընկղմում ենք ջրի մեջ՝ նրանք սկսում են լողալ՝ շարժելով ձեռքերն ու ոտքերը: Երեխաների մոտ միանգամից միանում են լողալու ունակությունները, միաժամանակ նաև սուզված վիճակում լողալու բնազդները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր երեխաներն ունեն սուզվելուց շունչը պահելու ռեֆլեքս, և գիտափորձի ժամանակ ուսումնասիրված երեխաներից ոչ մեկը ջուր կուլ չի տվել ու առավել ևս՝ խեղդվել, երբ նրանց ընկղմել են ջրի մեջ: Ավելին, երեխաներից ոչ մեկը անգամ չէր վախեցել սուզվելուց, իսկ ավելի կոնկրետ՝ նրանք բոլորն էլ մեծ սիրով կրկնել են սուզումը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ մանկիկները չեն կարող խեղդվել՝ շնորհիվ իրենց բնազդների, ուստի միշտ էլ պետք է ուշադիր լինել: Նաև խորհուրդ չի տրվում երեխաներին տանել քլորացված ջրով լցվող լողավազաններ: Եթե դուք ցանկանում եք ձեր երեխային լողալ սովորելու տանել, ապա աշխատեք գտնել այնպիսի մասնավոր ավազաններ, որտեղ սովորական ջուր է լցված կամ էլ ծովի աղի ջուր: Աղը շատ ավելի քիչ վնասակար է ձեր և ձեր երեխայի համար, քան քլորը:

Երբ երեխան արդեն սկսում է քայլել, նրան անգամ կարելի է սովորեցնել, թե բավարար ժամանակ ինչպես մնալ ջրի երեսին, մինչ կհասնի օգնությունը, անգամ եթե երեխան լողալ չգիտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել