Ամերիկացի կոնգրեսականները`Քեսաբի մասինPanorama.am-ը գրում է.

Կոնգրեսական Ադամ Շիֆը ապրիլի 8-ին մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ դատապարտել էր Սիրիայի հարևան Թուրքիայի օգնությամբ «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող ահաբեկիչների կողմից պատմական հայկական Քեսաբ գյուղի հարկադիր տեղահանությունը. գրում է «Ասբարեզը»:

Շիֆին միացել էին նաև կոնգրեսականների Ֆրանկ Փալոնեն, Ջուդի Չուն, Ջիմ Քոսթան, Աննա Էշուն և Բրեդ Շերմանը, ինչպես նաև Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: 

«Պատերազմը սկսվելուց ի վեր ես շարունակաբար բարձրացրել են իմ անհանգստությունը սիրիահայերի և այլ քրիստոնյաների նկատմամբ վտանգի մասին: Ես դրա մասին խոսել եմ նախագահի (Բարաք Օբամայի, խմբ.) հետ, անցած շաբաթ հարցեր ուղղել ՄԱԿ-ում մեր դեսպանին և կոչ արել Հատկացումների հանձնաժողովին ժամանակ, ուշադրություն և միջոցներ հատկացնել Սիրիայի քրիստոնյա համայքներին օգնելու համար: Ես Սիրիայի քրիստոնյա համայնքին օգնելու հարցով դիմելու եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) նախագահ Ռաջիվ Շահին»,-ասել է Շիֆը` միաժամանակ ընդգծելով, որ Քեսաբի հայերի մեծ մասը 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են: 

Կոնգրեսական Շերմանը ուղղակի կոչ է արել ուսումնասիրել Թուրքիայի դերը` Քեսաբի վրա կատարված հարձակման գործում: 

«Ես միանում եմ իմ գործընկերներին` կոչ անելով Հետախուզական կոմիտեին և Պետքարտուղարությանն ուսումնասիրել Թուրքիայի դերը «Ալ-Կաիդյաի» հետ կապված ահաբեկչական խմբավորումներին օգնելու և ապաստան տրամադրելու գործում, ովքեր էթնիկ զտումներ իրականացրին Քեսաբում»,-ասել է Շերմանը: 

Ջիմ Քոսթան նշել է, որ սիրիացի քրիստոնյաները թանկ են վճարել այս քաղաքացիական պատերազմի ժամանակ, և մինչև մեկ ամիս առաջ Քեսաբն ապահով ապաստան էր փասխտականների համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել