Լոլիկակռիվ Արմավիրում. անվճարը մի՞շտ է անարժեքArmnewstv.am-ը գրում է.

Արմավիրի մարզի գլխավոր գյուղատնտեսը ցուցակ է կազմում. ում` ինչքան անվճար սերմնացու տա: Գյուղնախարարի խոստացած օգնությունն է`ցրտահարությունից տուժած արմավիրցի հողագործներին: Գյուղնախարարության օգնությունը գյուղացիական տնտեսություն ունեցողներին այնքան էլ չի ուրախացնում: Անցած տարի էլ օգտվել են նախարարության տրամադրած սերմնացուներից ու դժգոհ են մնացել, բողոքների մեծ մասը լոլիկի սերմնացուից է: Արաքսի գյուղապետը մասամբ համամիտ է գյուղացիների հետ, ասում է` անորակ սերմեր եղել են, բայց որոշ տեսակներ որակյալ ու առատ բերք են ապահովել: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը վստահեցնում է` ոչ քանակի, ոչ էլ որակի խնդիր այս տարի չեն ունենա: 

Ցրտահարությունից տուժած տնտեսություններին մարզպետարանը տրամադրելու է վարունգի, լոլիկի, ձմերուկի և սեխի սերմացու: Վերջնական ցուցակը պատրաստ կլինի երկու օրից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել