Ես զգում եմ փոշիացած ամպերը վերևում, կարծես ինչ-որ տեղ, ինչ-որ մի բան, ինչ-որ մեկը չի կատարել: Ես փոշիացած իմ մտքերում հավաքում եմ մնացորդներս ու կարծես դրանք էլ արդեն չկան:
____
-Պաոլա, դու կործանվում ես: (մայրիկ)
-Սթափվիր, անկում ապրած մեր օրերի Քամյու:(Լուսինե)
-Ոտքդ բարձրացրու հողմից, երկիրը կլանում է քեզ:(հայրիկ)
-Քայլիր, Պաոլա, քայլիր, քանի դեռ աչքերդ չեն տեսնում:(հորեղբայր Ֆրիքս)
-Ճայերը ճախրելով ճեխքել են ճերմակը...կրկնիր:(Լուիզա)
-Զգա տարածությունը, ընդարձակիր այն քո երևակայությամբ:(Սյունա)
-Խորտակիր լռությունը` լռելով փոխադարձ:(Թոմաս)
____
Գիտեմ մայրիկ, ափսոս, որ խոսում եմ քեզ հետ միայն արցունքվ ու վախենում եմ բառերս էլ թրջել ու խեղդում եմ դրանք կոկորդումս:
Լուսինե, դու լույս ես իմ կյանքում, հիմա նոր հասկանում եմ, ինչքան եմ քեզ ես պարտական ծնկաչոք դիրքս փոխելու համար:
Հայր, ինչքան քո խորհուրդը ինձ պետք է միշտ, ամեն քայլիս, ես կարոտում եմ քեզ:
Ֆրիքս, դու իմաստուն մարդ էիր, միայն դու գիտեիր թե ինչ չգիտես...
Լուիզա, իմ ճերմակ Լուիզա, ապագայում դեռ երկար էի դեպի քեզ շրջվելու` բարձրունքիս համար քեզ խոնարհվելու:
Սյունա, քո Էյնշտեյնական ոգին ինձ փոխանցված էր այլևս, չկար շրջանակ ինձ համար և գուցե հենց դա էր պատճառ...
Թոմաս, ես սովորեցի խոսել առանց խոսքերի և դա ավելի անկեղծ է ստացվում:
Այժմ հեռավոր մշուշ դարձած ձեզ երգում եմ, և ով գիտե, գուցե իմ պահապան հրեշտակը ձեզ ուղղարկեց իմ ճամփին, որ ըստ հերթականության լսեմ բոլորիդ ու վաստակեմ բաժին հասած խաղաղությունս:
____
-Պաոլա, դու կործանեցիր ինքդ քեզ:(Մայրիկ)
-Անկումից դուրս գալով` կուլ տվեցիր այն ի նպաստ բոլորի բացառությամբ քեզ:(Լուսինե)
-Աղջիկս, ծանրացել էիր, այլևս ունակ չէիր քեզ զգալու:(Հայրիկ)
-Պաոլա, թուլացած էին ամբողջ մկաններդ, իսկ սիրտդ մթագնած էր:(Հորեղբայր Ֆրիքս)
-Անգամ ունակ չէիր բառեր կրկնելու, դրանք իրականացնելը հեքիաթ կլիներ:(Լուիզա)
-Երևակայությունդ խամրած էր մտքերդ փոթորիկից, դու թաքնվել էիր:(Սյունա)
-Երանի թե հավերժ գոռայիր Պաոլա, քան նախընտրեցիր հետևել հիմարիս խորհրդին:(Թոմաս)
____
Լույսը չափազանց ուժեղ է, ես կորցնում եմ ինքնատիրապետումս, ինչպես կանգ առնեմ, ոչ, չեմ վախենում, ես սարսափահար եմ, ու դեռ մտքեր էլ ունեմ...
Ինչպես կանգ առնեի ժամանակին, երբ ռիթմս նոր էր թարմանում, մայրիկ, ներիր տառապյալիս:
Կյանքը բացարձակ թատրոն է, Լուսինե, որ կարողանամ դերերը ճիշտ բաշխել:
Հայր, նույնիսկ բառերս լքել էին դալուկ հոգիս, ուր էր թե քայլերը ընկերս մնային:
Սիրտս, միտքս, շունչս, ամենն էր ճաքճքված հորեղբայր, դու էլ ներիր:
Կարծես դու ինձ հասկացել ես Լուիզա, երջանկություն կաթաց մենակ սրտիս:
Ես ինքս ինձ չգտա բոլորի հայացքում, ես ինքս ինձ կորցրի իմ քաոսում, Սյուն:
Թոմաս, հավատա, երկնքում գոռալ պետք չեկավ, մենք իզուր ենք զարգացնում մեր ձայնը, շշուկն առավել ազդեցիկ է ամենուր...
Նվիրվում է Աննա Հովհաննիսյանին
Նվիրվում է Աննա Հովհաննիսյանին
Նյութի աղբյուր՝ http://arnelaayvazyan.blogspot.com/2012/03/blog-post_13.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել