1in.am-ը գրում է.

Նյու Յորքում դատարանը ազատ է արձակել տղամարդուն, ով սխալմամբ 24 տարի անցկացրել է ճաղերի ետևում: Այս մասին գրում է Associated Press-ը:

1989-ին 51-ամյա Ջոնաթան Ֆլեմինգը ձերբակալվել է իր ծանոթի սպանության կասկածանքով: Նա հայտարարել է, որ հանցագործության պահին ինքը մոր հետ հանգստանում էր Ֆլորիդայում, ինչը կարողացել է հաստատել տոմսերով: Դատարանում, սակայն, ցուցմունք է տվել մի կին, ով ասել է, որ տեսել է, թե ինչպես է տղամարդը կրակել իր ծանոթի վրա: Տղամարդուն դատապարտել էին ցմահ ազատազրկման:

2013-ին պարզվել է, սակայն, որ այդ կինը թմրամոլ է և դատարանում կեղծ ցուցմունք է տվել, որպեսզի ոստիկանությունը նրա վրայից հանի մեկ այլ գործով կասկածանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել