www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի անգամ, մի մարդ, տնից դուրս գալով հանկարծ նկատեց, որ հենց իր տան շեմից մի ճանապարհ է սկսում, որը տանում է դեպի անհայտություն: Մարդն արեց մի քայլ այդ ճանապարհով, և ճանապարհը նրան տարավ հեռու: Որպեսզի անցնի այդ ճանապարհը, մարդը ստիպված եղավ յոթ զույգ կոշիկ փոխել և մոտ հազար օր անց նա վերադարձավ իր տուն: Սակայն վերադարձած մարդն էլ առաջվանը չէր, այպես, ինչպես նաև այն տունը, որը ժամանակին նա թողել էր: Ճամփորդության ընթացքում նա այնքան զարմանալի և անսովոր, երբեմն նույնիսկ սարսափելի բաներ էր տեսել, որ դժվարությամբ էր կարողանում հիշել այն իրեն, ով առաջին քայլը կատարեց դեպի անհայտություն: Եվ ամեն անգամ դուրս գալով իր տան շեմը, մարդը տեսնում էր իր անցած ճանապարհը և հիշում այն ամենը ինչ իր հետ պատահել էր:
Սակայն մի անգամ Դուրս գալով շեմ, մարդը հայտնաբերեց ևս մի ճանապարհ, որն անցնում էր իր տան միջով և կորում անհայտության մեջ: Մարդն արեց մի քայլ, և ճանապարհը նրան տարավ հեռու իր տնից: Որպեսզի անցնի այդ ճանապարհը, մարդը ստիպված եղավ քսան զույք կոշիկ մաշել, և վերադարձավ նա տուն միայն յոթ տարի հետո: "Այս ճանապարհը նույնպես ինձ տուն բերեց", — մտածեց մարդը, ով խիստ փոխվել էր ճամփորդության յոթ տարիների ընթացքում, այնպես, ինչպես և խիստ փոխվել էր իր տունը: Նրա հետ այնքան բաներ էին պատահել, որ հիշողությունը հրաժարվում էր այդ բոլորը պահպանել:
Մարդը սկսեց նոր ճանապարհներ փնտրել, սակայն այլ ճանապարհներ չգտավ: Մինչև մի օր, արթնանալով գիշերը, նա ևս մի ճանապարհ հայտնաբերեց: Այդ ճանապարհը տանում էր դեպի հենց իր ներքինը: Եվ մեկ էլ մարդը հասկացավ, որ իրականում, այդ բոլոր ճանապարհները սկսում են հենց իրենից և վերջանում հենց իրենով: "Քանի՞ զույգ կոշիկ և քանի՞ տարի անհրաժեշտ կլինի, որ ես անցնեմ այս ճանապարհը", — մտածեց մարդը և առաջին անգամ իր կյանքում վախեցավ, որ չի կարողանա անցնել միգուցե իր կյանքում ամենակարևոր ճանապարհը:
Սակայն նա վեր կացավ, հագնվեց, հավաքեց իր ճամփորդական պայուսակը և քայլ արեց: Եվ ճանապարհը տարավ մարդուն հեռու…
Տանյա Դոսկովա "Ծովի նվաճումը"