1in.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսրայելի մայարաքաղաք Թել Ավիվում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 77 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող տղամարդիկ:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում նրան հաջողվեց իր գլխավերևում պահել 157 կլիոգրամանոց ծանրաձողը: Նույն արդյունքը գրանցեց նաև ալբանացի ծանրորդ Դանիել Գոդելին, բայց Տիգրանը արժանացավ փոքր ոսկու՝ ի հաշիվ անձնական թեթև քաշի: Հրում վարժությունում մեր ծանրորդին հաջողվեց բարձրացնել 185 կիլոգրամանոց ծանրաձողը, և երկամարտի 342 կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ալբանացի մեկ այլ մարզիկ՝ Էրկան Քերիմայը:

Այս քաշային կարգում Հայասատնը ներկայացնող մյուս մարզիկը՝ Առաքել Միրզոյանը, ով հանդես էր գալիս B խմբում, պոկում վարժությունում բարձրացրեց 147 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում գրանցեց 175 կիլոգրամ արդյունք: Երկամարտի 322 կիլոգրամ արդյունքով Առաքել Միրզոյանը զբաղեցրեց 10–րդ հորիզոնականը:

Հիշեցենք, որ այս առաջնությունում մենք արդեն ունենք երկու մեդալակիրներ: 56 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Սմբատ Մարգարյանը, իսկ 69 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ծանրորդ Վանիկ Ավետիսյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել