Մարդու ճակատագրի գուշակությունը` ըստ ծնված ժամի168.am-ը գրում է.

Հնագույն ժամանակներից մարդը փորձել է հասկանալ, արդյո՞ք նորածնի ճակատագիրը կախված է ծնվելու ժամից, օրից, ամսից կամ տարվա եղանակից։ Կելտերը կարծել են, որ ճակատագիրը կապված է ծնվելու օրվա հետ, և կա սերտ կապ մարդու և որոշակի բույսերի միջև։

Հին իմաստասերները կարծել են, որ մարդու բնավորությունը, մտավոր և ֆիզիկական կարողությունը հնարավոր է, որ կապված լինի նրա ծնված ժամի հետ։ Այս հավատալիքներն ունեն շատ հին արմատներ։

Պատմությունը պահպանել է փաստեր, որ երբեմն ուշացրել կամ արագացրել են երեխայի ծնվելու ժամը, որպեսզի նա ավելի երկար ապրի կամ օժտված լինի առավել դրական որակներով (ըստ այդ որոշումն ընդունողների)։ Տարիներ առաջ ծանոթներիցս մեկը դիմել էր աստղագուշակի, որպեսզի իմանա, թե ինչ ապագա է սպասվում իր որդուն։ Աստղագուշակը պահանջել էր մի շարք տեղեկություններ, այդ թվում` նաև երեխայի ծնված ժամի վերաբերյալ։ Ուրեմն, ո՞ր ժամին է ծնվել ձեր երեխան, և արդյո՞ք գուշակարանի իմացությունը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ դաստիարակել նրան։

24-02։ Աշխույժ և հետաքրքրասեր է, նրանից դժվար է ինչ-որ բան թաքցնել։ Ունի լավ զարգացած հիշողություն։ Փորձեք ուղղել նրա ընդունակությունը կայուն գիտելիքներ ստանալու և լեզուներ սովորելու ուղղությամբ։ Երեխայի հետաքրքրասիրությունը կարող է կախվածություն առաջացնել այլոց կարծիքից։

02-04։ Օժտված է մեծագույն աշխատասիրությամբ։ Նպատակասլաց է, ինչի շնորհիվ հասնում է իր նպատակին։ Գիտի, թե ինչպես վաստակել և ծախսել դրամը։ Օժտված է մեծ կենսական ուժով և ամուր առողջությամբ։ Մի սահմանափակեք երեխայի շփումը. նրա բնատուր խոհեմությունը և զգուշությունը կպահպանեն նրան անախորժություններից։ Այս ժամերին ծնվածը դժվար է հարմարվում նոր շրջապատում։

04-06։ Ազնիվ է, անկախ և համառ։ Աղջիկը կարող է լինել քմահաճ, իսկ տղան` կոպիտ։ Նրանց պետք է դաստիարակել սեփական վարքագծի դրական օրինակով, սերմանել համբերատարություն և ուշադրություն այլոց կարծիքի հանդեպ, բարություն։ Մանուկ հասակից աչքի են ընկնում լուրջ վերաբերմունքով հանձնարարված աշխատանքի հանդեպ, ինքնուրույն են, չեն ընկնում շրջապատի ազդեցության տակ։ Նրանց մեջ մեծ է առաջնորդ լինելու ցանկությունը, պատրաստ են ամեն գնով առաջ տանել իրենց ճիշտը։ Թե ինչպես կդասավորվի երեխայի կյանքը` մեծապես կախված է ծնողներից։

06-08։ Լուսաբացի երեխան զգայուն է և հեշտ խոցելի, հաճախ` ինքնամփոփ իր ներաշխարհում։ Սիրում է ուսումնասիրել բնությունը, շրջապատող մարդկանց, շատ է զբաղվում ընթերցանությամբ։ Ապրում է ստեղծագործ կյանքով, լավ հոգեբան է։

08-10։ Այս ժամի ծնվածը բարություն և հմայք է ճառագայթում։ Ինչպես Արևը, որ ջերմացնում է բոլորին և ոչինչ փոխարենը չի պահանջում։ Փոքր հասակից դեպի իրեն է ձգում այն մարդկանց, ովքեր ունեն բարի խոսքի և օգնության կարիք։ Հավատացեք, որ նման մարդիկ իրոք կան (Ջ.Ս.) 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել