Քեսաբի դեպքերը մատնանշեցին մեզ բազմաթիվ խնդիրներ.
1) Այս դեպքերից առաջ հաշված մարդիկ էին տեղյակ այդ քաղաքի մասին, էլ ուր մնաց իրա հայկական լինելու (ես ինքս տեղյակ չէի):
2) Այս դեպքերը ցույց տվեցին, թե որքան խոցելի է մեր մեդիադաշտը: Որքան հեշտ է տարածել ապատեղեկատվություն՝ որպես գլխավոր զենք ընտրելով մարդկային զգացմունքները: Երբ հարվածում կամ շահարկում է այդպիսի հարցերը արտաքին թշնամին, դա դեռ հասկանալի է, բայց երբ դրանով զբաղվում են լայքամոլ ոչխարները, դա արդեն ցավալի է: Ներելի է, երբ սկզբնաղբյուրը չտեսնելով կամ ուշադրություն չդարձնելով, լինելով տվյալ պահի ազդեցության տակ, տարածում է ապատեղեկատվություն, բայց աններելի է, երբ դա արվում է հատուկ նպատակներով: Պետք է խոստովանել, որ տարածողների մոտ ստացվեց խոցել մեր մեդիադաշտը` չնայած գուցե առանց դրա այդքան մեծ ալիք չբարձրանար քեսաբահայությանը օգնելու համար:
3) Այս դեպքերը ցույց տվեցին, թե որքան միասնական կարող է լինել մեր ազգը՝ չնայած ցավալի է, որ այդ միասնությունը մենք տեսնում ենք բացառապես վատ դեպքերի ժամանակ:
4) Հերթական անգամ ականատես եղանք առյուծի կաթի արհեստական փոշուց սարքած ըմպելիքից պերեդազիռովկա եղած որոշ «հայրենասերների»: Տարբեր շարժումներ և ՀԿ-ներ սկսեցին առյուծ կտրել: Ի վերջո, հարմար ժամանակ էր PR-վելու: Թուրքին քրֆելով կամ ստատուս գրելով` հայրենասեր չեն համարվում: Սրբապծություն է ազգի դժբախտության վրա ինքնահաստատվելը: Ցավոք, մեր ազգը տականքների պակաս երբեք չի ունեցել:
5) Այժմ, երբ ալիքը մարում է, արդեն որոշ երկրների լրատվականներ և հեռուստատեսություններ սկսել են տարածել ապատեղեկատվություն: Եթե դա լիներ այլ ժամանակ, ապա մեծ ալիք կբարձրանար, բայց այժմ, երբ նույնիսկ զոհերի մասին լուրերի հերքումից հետո շարունակվում են կասկածները, ազերբառանական մեդիադաշտը փորձում է երկրորդ ալիքով գրոհ սկսել` որոշ երկրների լրատվականներում տարածելով տեղեկատվություն, թե իբրև Ղարաբաղից ջոկատներ են իջել Քեսաբ և խառնվել են այս կոնֆլիկտին:
Փաստը մնում է փաստ, որ այս ամենի հիմքում արտաքին ուժեր էին, և նպատակ կար Հայաստանին չերեզ Քեսաբ, հրահրել արտակարգ գործողությունների: Մեր լրատվական դաշտը անկախ իրենից օգնեց փորձել իրագործել այդ ծրագիրը:
Հ.Գ. Հարգելի լրատվականներ, փոխեք ձեր սկզբնաղբյուրները, նրանք արդեն վխտում են պղտոր ստերով....