20-ական թվականների վերջերին Երևանում եղել է մի մուրացիկ` Խաչիկ անունով: Սովորություն է ունեցել շրջել ԱբովյԱն փողոցում` փող խնդրելու: Աճառյանը մի օր նրան հրավիրում է իր սենյակը, հետաքրքրվում նրա անցյալով, ներկայով, հարցնում է, թե մուրացկանությամբ որքան փող է վաստակում: Իմանում է, որ հազիվ օրվա հացի դրամ է շահում, որը չէր անցնում ամսական 30 ռուբլուց:
-Խաչի՛կ եղբայր,- ասում է Աճառյանը,- հայ ժողովուրդը աշխատասեր է, մուրացկանությունը ամոթաբեր է, թո՛ղ այդ արհեստը, ես քեզ ամեն ամիս ապրուստի դրամ կտամ՝ պայմանով, որ ձեռք չմեկնես մարդկանց և մի հարմար գործ գտնես, աշխատես: Ես էլ ծանր օրեր եմ ապրել Փարիզում, բայց մուրացկանություն չեմ արել: Կգաս մեր տուն ամեն ամսի վերջին օրը, կստանաս գումարը. հենց որ չեկար, կիմանամ, որ արդեն աշխատում ես:
Մարդը համաձայնում է և հաջորդ օրվանից փողոցներում չի երևում, իսկ վեց ամսից չի գալիս սահմանված գումարն ստանալու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasikarapetiandiana/posts/845199698829315?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել