1in.am-ը գրում է.

Բրիտանացի հարսնացուների մեկ երրորդը հարսանիքից հետո վիճում է հարսնաքրոջ հետ՝ գրում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով նոր հետազոտությանը: 

Տարաձայնությունների պատճառը հիմնականում խանդն է, զգեստներն ու սանրվածքների շուրջ վեճերը, ինչպես նաև ֆինանսական խնդիրները: 

Հարցմանը մասնակցել են մոտ 2 հազար բրիտանուհիներ, որոնք վերջերս են ամուսնացել: 

Նորահարսների 32%-ը խոստովանել է, որ այլևս չի շփվում նվագագույնը 1 կնոջ հետ, որոնց ընտրել էին որպես հարսնաքույր: 

Հարցին՝ արդյոք տարաձայնություններ ունեցե՞լ են հարսանիքի նախօրեին, բրիտանուհիների 73%-ը տվել է դրական պատասխան, նրանց 61%-ն ասել է, որ վեճերը եղել են ոչ լուրջ, ու խնդիրներն արագ հարթվել են: Հարցվածների 32%-ը հայտնել է, որ արդյունքում տարաձայնությունները հանգեցրել են հարաբերությունների խզման: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել