Չորս կողմից ինչ ասես լսում ենք...
Ուշադրության արժան ու անարժան «վերլուծություններ»...
Սա՝ նրան...
Նա՝ սրան...
Ինքս, որպես Հայաստանի քաղաքացի, ով եւ քաղաքացիականացված է, եւ քաղաքականացված է, ու մարգինալացված, եւ հայրենասիրացված, ու համբերատարացված, եւ անհամբերացված, եւ զզվածացված, ու մի քանի հազարամյա երազանքներով լեցուն,
տեսնում եմ, որ բոլորս միասին դեմ ենք առել մի հզոր պատի, որից անդին անդունդ է միայն...
Անդունդի բերանին հապաղելը մահ է, հատկապես, որ ահա արդեն բազում տարիներ գցել-բռնել ենք, թե ի՞նչ է պետք անել, ՈՐ ...
Էս, երեւում է, մինչեւ հիմա չենք հասկանում, թե այդ ՈՐ ասածն ի՞նչի մասին է...
Ասողիկներին էլ կտեսնենք շուտով...
Կտեսնենք... կլսենք... ու...
Վախենամ, որ նորից կանցնենք՝
(կարդա առաջին չորս տողերը)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.adamyan/posts/444778285625609?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել