Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները
91104

Այս մուլտֆիլմի ֆինանսավորման համար, որն արժեցավ 144.842.274 դոլար, Ուոլթ Դիսնեյը ստիպված էր գրավադրել իր տունը: 1937թ.-ին լիամետրաժ ֆիլմի համար դա հսկայական գումար էր: «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մինչ օրս համարվում է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր մուլտֆիլմը:

Սառցե սիրտը
frozen

Այս դրվագը, երբ Էլզան դուրս է գալիս իր սառցե դղյակի պատշգամբը, բաղկացած է 218 կադրից, որի մշակումը նույնպես շատ դժվարին գործընթաց էր: Դրա համար պահանջվեց 132 աշխատանքային ժամ (ավելի քան 5 օր):

Արքայադուստրն ու գորտը
tiana-and-naveen-after-wedding-the-princess-and-the-frog-10977173-1280-800

Արքայազն Նավինը հատուկ էր հորինվել առանց որևէ հստակ ռասսայական պատկանելության: Մուլտֆիլմում նա ներկայացված էր «Մալդոնիա» երկրից, որն իրականում գոյություն չունի:

Ճակատագիր
333B26

Կարճամետրաժ այս սյուրրռեալիստական մուլտֆիլմը երկու հանճարների՝ Ուոլթ Դիսնեյի և Սալվադոր Դալիի համատեղ աշխատանքն է: Մուլտֆիլմի ստեղծումը սկսվել էր 1945թ.-ին և ավարտվել էր 58 տարի անց:

Հերոսների վեցնյակը
4maxresdefault

Շուտով կայանալու է «Հերոսների վեցնյակը» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, որը հիմնված է Marvel հրատարակության կոմիքսների վրա: Իրադարձությունները ծավալվելու են հորինված Սան Ֆրանցոկիո քաղաքում («Տոկիո» և «Սան Ֆրանցիսկո» բառերի համադրման արդյունք):

Առյուծ արքա
3e517cb0dd4351d1e1748e1831666a1a

Սուահիլի լեզվով «Սիմբան» նշանակում է «Առյուծ»:

Գեղեցկուհին և հրեշը
beauty-and-the-beast-afisha

Գլեն Կինը 38 տարի է՝ անիմատոր աշխատում է: Նա աշխատել է նաև Հրեշի կերպարի վրա: Գլենն այդ կերպարը ստացել է ավելի քան 8 կենդանու համադրության արդյունքում: Մուլտֆիլմի սկզբում արքայազնի պատկերի վերևում գրված է խորհրդանշական մի արտահայտություն՝ «Vincit qui se vincit» («Հաղթում է նա, ով կարողանում հաղթել ինքն իրեն»):

Ջրահարսը
2252113-rusalochka

Ուրսուլայի նախատիպ դարձել է դերասան-տրանսվիստիտ և երգիչ Դիվայնի բեմական կերպարը:

Այս մուլտֆիլմը դարձավ դիսնեյյան լիամետրաժ վերջին անիմացիոն ֆիլմը, որը ձեռքով էր նկարված: Ընդհանուր առմամբ արվել էր ավելի քան 1 միլիարդ նկար:

Արիելի կերպարի վրա աշխատել է Գլեն Կինը, ով Ջրահարսին ստեղծել է իր կնոջ պատկերով: Իսկ ավելի ուշ իր դուստրը դարձել է Ռապունցելի նախատիպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել