«Գահերի խաղը» հեռուստասերիալն ամբողջ աշխարհում սիրվել է միլիոնավոր հեռուստադիտողների կողմից: Յուրաքանչյուր հաջորդ սեզոնին հեռուստասերիալի երկրպագուները ստիպված են մեկ ամբողջ տարի սպասել, և դա նաև պայմանավորված է այն փաստով, որ ստեղծողները շատ լուրջ են վերաբերում նույնիսկ ամենաչնչին մանրուքներին: Դա արտահայտվում է հիասքանչ հագուստների ձևավորմամբ, և այս հոդվածը նվիրված է հենց այդ թեմային:

01 collage cersei blue Поразительные детали костюмов Игры престолов

1. Հերոսների հագուստներն անչափ բազմազան են: Նրանք շատ կարևոր դեն են խաղում ֆանտաստիկ աշխարհներ ստեղծելու գործում, որտեղ և ծավալվում են «Գահերի խաղը» հեռուստասերիալի իրադարձությունները:  

02 Cersei blue detail Поразительные детали костюмов Игры престолов

2. Միայն շատ մոտիկից նայելով հագուստների վրա՝ կարելի է տեսնել, թե նրանց ստեղծելու համար որքան բարդ և տանջագին ձեռքի աշխատանք է տարվել:

03 collage cersei lion Поразительные детали костюмов Игры престолов

3. Այս անհավանական գեղեցկությունը ստեղծում են երկու բրիտանուհի՝ հագուստի դիզայներ Միշել Քլեփթոնը և ասեղնագործության մասնագետ Միշել Կարրագերը, որոնց աշխատանքն առանձին ուշադրության է արժանի:

04 collage cersei lion detail1 Поразительные детали костюмов Игры престолов

4. Հագուստների վրայի ասեղնագործությունն արտահայտում է ընտանիքների խորհրդանիշը: Օրինակ՝ Լաննիստերների հայտնի առյուծները, ինչպիսին որ Սերսեայի զգեստի վրա: Այս նախշի համար օգտագործվել են մետաղական բազմաթիվ դետալներ:

05 collage cersei lion detail2 Поразительные детали костюмов Игры престолов

5. Եվ զգեստի ևս մի քանի դետալ:

06 Tully Поразительные детали костюмов Игры престолов

6. Իսկ սա արդեն Տալլի ընտանիքի խորհրդանիշն է՝ արծաթե իշխանը:

07 collage catelyn Поразительные детали костюмов Игры престолов

7. Քեյթլին Սթարքի հագուստներում այս խորհրդանիշը պահպանվում է ասեղնագործ բազմաթիվ օձիքների վրա:

08 collage collars Поразительные детали костюмов Игры престолов

8. Ցավոք սրտի, այս գեղեցկությունն աննկատ է մնում հանդիսատեսի համար: Բայց այս մանրուքներին հատկացված ուշադրությունն ուղղակի ապշեցնում է:

09 Arya Поразительные детали костюмов Игры престолов

9. Գեղեցիկ օձիքով է զարդարված եղել նաև Արիա Սթարքի հագուստը:

10 collage sansa winterfell Поразительные детали костюмов Игры престолов

10. Եվ Սանսա Սթարքը՝ Վինթելֆելլա ժամանակաշրջանի իր զգեստով:

11 collage dragon Поразительные детали костюмов Игры престолов

11. Հեռուստասերիալի ամենավառ կերպարներից մեկը՝ Դեյեներիս Տարգարիեն, միշտ առանձնացել է յուրահատուկ զգեստներով, որոնք վիշապի թեփուկ են հիշեցրել: Այս էֆեկտը կտորի վրա արվել է ձեռքով: Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան ժամանակ և ջանք է պահանջվել զգեստի ստեղծման համար:

12 DAENERYS details Поразительные детали костюмов Игры престолов

12. Զգեստի դետալները մոտիկից: Ի դեպ, այս զգեստը փոփոխվել է իր հերոսուհու հետ մեկտեղ: Նրա համար ստեղծվել էր վիշապի թեփուկներն արտահայտող երեք տարբերակ:

13 collage sansa wedding1 Поразительные детали костюмов Игры престолов

13. Սանսա Սթարքի հարսանյաց զգեստը: Այն ոչ միայն հեռուստասերիալի ամենագեղեցիկ զգեստներից էր, այլև լի էր խորհրդանիշներով:

14 collage sansa wedding2 Поразительные детали костюмов Игры престолов

14. Տալլի և Սթարք ընտանիքների խորհրդանիշներ պատկերող նախշեր:

15 collage sansa wedding3 Поразительные детали костюмов Игры престолов

15. Այս էլեմենտը խորհրդանշում է Սթարք և Լաննիստերներ ընտանիքների պայքարը, որտեղ առյուծը սկսում է իշխել գայլի հանդեպ:

16 collage cersei wedding Поразительные детали костюмов Игры престолов

16. Սերսեա Լաննիստերների համար դիզայներները ստեղծել են թավշե շքեղ զգեստ:

17 collage cersei wedding details Поразительные детали костюмов Игры престолов

17. Բացի ասեղնագործությունից, զգեստի ստեղծման համար օգտագործվել են փոքրիկ մարգարիտներ, Սվարովսկի բյուրեղներ, մետաղական փոքրիկ օղակներ և բազմաթիվ այլ դետալներ: Զգեստի վրա կարվում է արդեն պատրաստի նախշը: 

18 collage salladhor Поразительные детали костюмов Игры престолов

18. Տղամարդկանց հագուստները, հասկանալի պատճառներով, չեն առանձնանում ասեղնագործությամբ:  

19 collage qarth Поразительные детали костюмов Игры престолов

19. Բացառություն են կազմում Կվարտ քաղաքի բնակիչները, որոնց հագուստները զարդարված են բազմազան միջատներով:

20 collage spice king Поразительные детали костюмов Игры престолов

20. Արտասովոր նախշազարդ:

21 collage xaro Поразительные детали костюмов Игры престолов

21. Կսարո Կսոան Դակսոսն և իր հագուստի բզեզներից մեկը:

22 collage bugs Поразительные детали костюмов Игры престолов

22. Իհարկե, այս բոլոր միջատները ստեղծվել են ձեռքով՝ Միշելի կողմից:

23 collage cersei red Поразительные детали костюмов Игры престолов

23. Սակայն եկեք վերադառնանք գլխավոր հերոսին: Սա Սերսեայի զգեստներից մեկն է, որը ստեղծված է Լաննիստերներ ընտանիքի ավանդական գույներով: Մարտի դրվագներից մեկում զգեստը լրացվել էր առյուծի պատկերներով նախշազարդված մետաղական կորսետով:

24 Cersei red details Поразительные детали костюмов Игры престолов

24. Զգեստի դետալներ: Սերսեայի շքեղ մազերի տակից էկրաններին անհնար է տեսնել այս հիասքանչ նախշազարդերը:

25 collage sansa roses Поразительные детали костюмов Игры престолов

25. Սանսա Սթարքը՝ վարդերով նախշազարդված զգեստով:

26 SANSA roses details Поразительные детали костюмов Игры престолов

26. Զգեստի դետալներ:

27 collage sansa grey Поразительные детали костюмов Игры престолов

27. Սանսան այն զգեստով, որը մի քանի րոպե հետո Ջոջրիի հրամանով պատռվելու է նրա ուսերից:

28 collage cersei pink Поразительные детали костюмов Игры престолов

28. Սերսեան և ևս մեկ զգեստ, որի թևքերին առյուծներ են կարված:

29 collage cersei pink detail Поразительные детали костюмов Игры престолов

29. Դետալներ:

30 collage unknown Поразительные детали костюмов Игры престолов

30. Միշելի մոտ հայտնաբերվեց մի քանի էլեմենտ, որոնց պատկանելությունը հնարավոր չեղավ պարզել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել