Panorama.am-ը գրում է.
«Այս պահի դրությամբ ես ոչ մի նորություն Արևշատի մասով չունեմ, ուղղակի մի բան հստակ կարող եմ ասել` եղբայրն է նրան թաքցնում: 24-ամյա եղբայրը մեկ շաբաթով Արևշատին տարավ, ու հինգ օր հետո երեխան լքեց մանկատունը` փախնել բառի ճիշտ չէ, քանի որ մանկատան դռները բաց են և երեխաներն ազատ են իրենց գործողություններում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
Հիշեցնենք, Panorama.am-ը արդեն տեղեկացրել է, որ ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 14-ամյա Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել:
Մանկատան տնօրենի խոսքով, ավելի ուշ նա տեղեկացել է, որ Արևշատը պայմանավորվել է եղբոր հետ, ստացել նրա համաձայնությունը լքելու մանկատունը ու դիմել այդ քայլին:
Վերջին օրերին ոչ միայն Ոստիկանությունն է զբաղվել երեխայի որոնումներով, այլև տնօրենն անձամբ:
«Ոչ միայն եղբոր տանն եմ եղել, նաև Արևշատի խնամակալի տուն եմ գնացել Հրազդանում… մի չտեսնված տուն, լավ կահավորված, ինքն էլ ինտելեկտով կին, Արևշատը հինգը տարի է այնտեղ ապրել, բայց այդտեղ էլ չի ուզեցել մնալ: Փաստորեն ոնց որ թե չի ուզում ընտանիքում ապրել, չգիտեմ…. Դրանից հետո երկու ամիս քույր Արուսյակի մոտ է մնացել, ասել է, թե չի ուզում այդտեղ էլ մնա, տարել են ՀՕՖ-ի կենտրոն ու նոր տեղափոխվել իմ մոտ, երեք ամիս էր ընդամենը մեր մանկատանը»,- տեղեկացրեց Գավառի մանկատան տնօրենը:
Ն.Նալբանդյանը նշեց, որ եղբայրը նոր է ազատվել բանտից ու ինքը լուրջ մտավախություն ունի, որ ինչ-որ «բանով երեխու գլուխը լցրել է»: Բայց եղբոր հետ էլ անձամբ խոսել է Արևշատի անհետանալուց հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



