Ճանապարհը, որով Արևմուտքը փորձում է տանել նախկին սոց· լագերի երկրներին, անհեռանկար է: Մի քանի անգամ արդեն բերել եմ Արևելյան Գերմանիայի օրինակը: Այդ ուղին մեր համար ռեալ չէ որովհետև այն հսկայական ներդրումները, որ կատարեց Արևմտյան Գերմանիան Արևելյանում, մեր դեպքում չկան: Մենք պիտի մեզ հանենք մեր ձեռքերով այս ճահիճից: Իսկ այդ գործում դրսի միջամտությունը միայն կարող է բերել հակառակ էֆեկտին, ինչպես եղել է այս անցած քսանհինգ տարում: Դուրսը մեզ մեկ գրամ անգամ առաջ չի տարել իր հիմար ու անտեղի միջամտություններով:
Մենք պիտի գնանք ազգամիջյան կոնֆլիկտների մարման ուղղությամբ: Մենք պետք է կրթվենք ու քաղաքակրթվենք, մենք պետք է մեկ ուտենք հազար ետ գցենք երկիր շենացնելու համար, մեր փոխարեն դա ոչ մեկը չի անի:
Այստեղ Ռուսաստանը չի խանգարողը, նույն մեր վիճակում էլ այդ երկիրն է: Նա նմանապես պիտի գտնի իր զարգացման ուրույն ուղին:
Նորը պիտի կառուցվի ինքնուրույն զարգացման արդյունքում: Զոռով զարգացում գոյություն չունի:
Մեզ համար ուղենշային են Հնդկաստանի, Պարսկաստանի, Չինաստանի զարգացման մեթոդները:



