1in.am-ը գրում է.
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի գաղափարի ճարտարապետները պարտություն են կրել ոչ միայն այն պատճառով, որ բնակչության 80%-ը դեմ է դրան, այլև որովհետև Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նրա խոսքով՝ օրենսդրական փաթեթի վարկաբեկվածության աստիճանն այնքան խորն է, որ այն փոփոխել՝ հիմնական դրույթները պահպանելով, հնարավոր չէ: Այդ պատճառով փաստաբանը կոչ արեց գործատուներին՝ չփոխանցել պարտադիր կուտակային վճարներ, քանի որ պարտադրանքը ճանաչվել է հակասահմանադրական և մինչև սեպտեմբերի 30-ը վճարվելիք բոլոր գումարները «վաղ թե ուշ վերադարձման ենթակա գումարներ են»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_263775.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



