1in.am-ը գրում է.
Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ապրիլի 1-ին ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել:
Արտաքին տվյալներն են` հասակը 130 սմ, նիհարավուն կազմվածքով:
Հագին եղել է`սև բաճկոն, կապտավուն ջինսե տաբատ, կանաչ սպորտային կոշիկներ:
Արևշատ Զախարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-05, 0264-2-20-02, 1-02 հեռախոսահամարներով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_263773.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



