Դուք, արդյոք, տեսե՞լ եք հայհոյանքից, վիրավորանքից, անեծքից, բամբասանքից, գզվռտուքից, աթոռակռվից զատ այլ կարգի «գործունեություն» այսօրվա Հայաստանում: Վերջին անգամ ե՞րբ և որտե՞ղ եք հանդիպել որևէ ծրագրի, որևէ կոնկրետ առաջարկության կամ գործնական քայլի, որը միտված լինի երկրի դժոխային վիճակի փոփոխությանը: Նույնիսկ դիմություն-ընդդիմություն քաղաքական «սիլիբիլին» սկսվում և ավարտվում է՝ «իջի-նստեմ» դատարկ աթոռակռվով, որից արդեն ոչ միայն ժողովուրդը, խաղացողներն էլ են հոգնել: Սա նշանակում է, որ երկիրը իր ողջ քաղաքական դաշտով միասին մտել է խորը փակուղի, որտեղ քաղաքական ուժերը պատկերացում անգամ չունեն, թե ո՞ւր է այն տանելու և ի՞նչ միջոցներով է հնարավոր կասեցնել սրընթաց գահավիժումը: Այս գաղջ մթնոլորտում, եթե անգամ հրաշքով վերևից փրկարար ծրագիր ընկնի վայր, ուշադրության անգամ չի արժանանա, կգնա կկորչի աղբակույտի մեջ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել