Հենց հաջորդ վարչապետից է կախված՝ ընդդիմությունը կլինի միասնակա՞ն, թե կպառակտվի: Ցավալին էլ նա է, որ ներկայումս ժողովուրդը չունի այլընտրանք և ստիպված է որպես ընդդիմություն գնալ քառյակից որևէ մեկի հետևից: Քառյակ, որը երկար-բարակ լոլո կարող է կարդալ, ձևանալ որպես գաղափարական ընդդիմություն և, հանկարծ վարչապետի նշանակումից կախված, թքած ունենա այդ գաղափարների վրա և սկսի լռություն պահպանել: Միանշանակ պարզ է դառնում, որ նման ընդդիմությունը պայմանավորված է անձերի հարաբերություններով, երբ ցանկացած պահի կարող է լքել ժողովրդին և դառնալ կուլիսների հետևում կանգնած ընդդիմություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել