Դեռ հին ժամանակներից շներն ու կատուները համարվում են մարդկանց բարեկամներ, սակայն քիչ չեն նաև մարդկանց ու վայրի կենդանիների միջև ընկերության դեպքերը

Ռուսաստանից 12-ամյա Վադիմ Վելիգուրովը ընկերացել է ճնճղուկի հետ:
Վադիմն ու ճնճղուկը, որին նա անվանել է Աբի, անբաժան են այն պահից ի վեր, երբ տղան գտավ լքված ու վիրավոր փոքրիկ ճնճղուկին և սկսեց խնամել նրան՝ մինչև առողջանալը: Վադիմը ճնճղուկին գտել էր ամռանը՝ Կրասնոյարսկի շրջանի Մինուսինսկ բնակավայրում տատիկի տանն արձակուրդներն անցկացնելիս: 

Ճնճղուկը առողջանալուց հետո էլ չի թռել ու մնացել է տղայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել