Երևի ժամանակն է հաշվի նստել լրատվական-հանրային պրիմիտիվիզմ, բառադիզմ-պոպուլիզմի ֆակտորների հետ, որոնք մեծապես ձևավորում են ժամանակից հային:
Դրանք են.
1- Բամբասանքային լրատվությունը.
2- Ոչ մասնագիտական, մանկամիտ ու մակերեսային մեկնաբանությունը, որը երբևէ հարցերի խորքին չի հասնում.
3- Դրսից ֆինանսավորվող ու կառավարվող քաղաքական վերլուծաբանությունը, որը միտված է ապակողմնորոշել մարդկանց իրական արժեքայինից ու քաղաքական ռեալ մեթոդաբանությունների.
4- Կուսակցական դոգմատիկ ճոռոմաբանությունը.
5- Թշնամու կերպարի /թուրք, ռուս/ բորբոքմամբ մեր ներքին հարցերի նենգափոխումը.
6- Դեմոկրատականի պրիմիտիվացումը ու նենգափոխումը.
7- Պրիմիտիվ արևմտամետությունը.
8- Քաղաքական ու քաղաքացիական ասպարեզ մտած ինքնախփնված նարցիսների գովաբանումը:
Լիքը այլ այլանդակություններ էլ կան, բայց էսքանը բավարար է, որ երբևէ նարկոտիկ քնից չարթնանանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել